Հայտնի է դարձել, թե ում է ընդգրկել Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների եռյակում։
Kopa Trophy-ը ամեն տարի շնորհվում է մինչև 21 տարեկան ֆուտբոլիստներին։ Վերջերս կայացած արարողության ժամանակ մրցանակը նվաճեց «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը՝ վստահորեն հաղթելով բոլոր մրցակիցներին։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Արդա Գյուլերը Մադրիդի «Ռեալից», իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացնող Կոբի Մայնուն։
Ըստ Barca Universal-ի՝ Մեսսին առաջին տեղում է տեսել Յամալին, ինչը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Աստղային արգենտինացու կարծիքով երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Պաու Կուբարսին:
Լիոնելի ցուցակում երրորդը նրա հայրենակից Ալեխանդրո Գառնաչոն էր, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: