Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի մնացած հատվածի համար չի կարող հույսեր կապել Էդեր Միլիտաոյի հետ:
«Օսասունայի» հետ խաղից հետո պաշտպանի մոտ ախտորոշվել է ծնկի առաջնային խաչաձև կապանի ամբողջական պատռվածք՝ աջ ոտքի մենիսկի վնասվածքով։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Միլիտաոն նույնպես լրջորեն վնասել էր ծնկի խաչաձև կապանները և բաց թողեց գրեթե ամբողջ մրցաշրջանը։