Հայտնի է, թե քանի միավորով է Վինիսիուս Ժունիորը զիջել Ռոդրիին «Ոսկե գնդակի» համար պայքարում

2024 թվականի հոկտեմբերի տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ «Ոսկե գնդակը» նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ֆրանսիական L’Equipe-ը հրապարակել է քվեարկության մասին նոր տեղեկատվություն, ըստ որի՝ Վինիսիուսը հավաքել է 1129 միավոր, իսկ Ռոդրին՝ 1170։

Այսպիսով, իսպանացի կիսապաշտպանը բրազիլացուց առաջ է անցել 41 միավորով։ Արժե ասել, որ 28-ամյա Ռոդրի Էրնանդեսի համար սա առաջին «Ոսկե գնդակն» է կարիերայում։

Հիշեցնենք, որ մրցանակի նախորդ դափնեկիրն էր արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։