Ռոդրի. «Կարող եմ հպարտանալ իմ ձեռք բերածով»

Իսպանիայի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին պատասխանել է այն հարցին, թե արդյոք մտավախություն ուներ 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկությունը չնվաճելու։

«Ոչ, ես պարտվելու վախ չունեի: Իհարկե, անհատական գավաթը դրական հույզեր բերող պարգեւ է:

Այնուամենայնիվ, պետք չէ տխրել, որ անհատական մրցանակ չես շահել, քանի որ դա քո որոշումը չէ, այլ քվեարկության արդյունքը։

Մարդկային բնույթն է ճանաչում փնտրելը սեփական աշխատանքի համար, բայց այդ ճանաչումը նախ պետք է բխի իրենից:

Ես անում եմ իմ աշխատանքը, գնահատում եմ առաջընթացն ու արդյունքները և կարող եմ հպարտանալ ձեռք բերածով»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում «Marca»-ն: