Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին։
Տիտղոսակիր իտալացու մարզչական ուղին սկսվել է դեռ 90-ականներից։ Ղեկավարի գործող պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
«Կարո՞ղ եմ թոշակի անցնել: Այո, ես կարող եմ: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 48 տարի առաջ, ուստի արդեն մտածում եմ այն օրվա մասին, երբ թոշակի անցնեմ։
Ի՞նչը կարող է ինձ ստիպել կանգ առնել: Ես կասեի՝ հեռացում «Ռեալից»։ Ինչ վերաբերում է իմ ընտանիքին, ապա կինս ցանկանում է, որ ես շարունակեմ»,- ասել է 65-ամյա Անչելոտին, ով «Ռեալում» հանդես է գալիս 2021 թվականից։