«Բավարիայի» հարձակվող Մատիս Տելլը հունվարին կարող է վարձավճարով լքել ակումբը: Ինչպես հաղորդվում էր քիչ առաջ, «Վերդերը» և անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» պատրաստ են պայմանագիր կնքել 19-ամյա ծագող աստղի հետ։
Ըստ Bild-ի՝ ֆրանսիացու վարձակալությամբ հետաքրքրված է նաև «Շտուտգարտը» ։ Հարձակվողը քիչ խաղաժամանակ է ստանում, ուստի մյունխենյան գրանդը պատրաստ կլինի ուսումնասիրել հունվարին կայանալիք առաջարկները:
Ընթացիկ մրցաշրջանում Մատիս Տելլը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բավարիայի» յոթ հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ։ Երիտասարդ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը երկու անգամ։