«Բարսելոնան» Nike-ի հետ պայմանագրի կնքումից ավելի քան 1,7 միլիարդ եվրո կստանա։
Կատալոնական ակումբը և ամերիկյան ընկերությունը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը։
Կողմերը կերկարաձգեն պայմանագիրը եւս 10 տարով։ Այն ներառում է 158 միլիոն եվրո բոնուս:
Այս գումարը պետք է համամասնորեն բաշխվի նախատեսված տարիների ընթացքում։ Պայմանագրի ժամկետը կկազմի 14 տարի՝ գործող պայմանագրի 4 տարի (մինչև 2028 թվականը) և 10 տարի՝ նոր պայմանագրի (2028 թվականից մինչև 2038 թվականը):
Այսպիսով, վճարումը կկազմի մոտավորապես 11,28 մլն եվրո մեկ սեզոնի համար։ Ընդհանուր առմամբ, նոր համաձայնագիրը «Բարսելոնային» կբերի ավելի քան 1,7 միլիարդ եվրո պայմանագրի գործողության ընթացքում, իսկ միջին հաշվով ակումբը կստանա 127 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում: