Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերն այս մրցաշրջանում քիչ խաղային ժամանակ է ստանում։
Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ թուրք ֆուտբոլիստը չի հասկանում, թե ինչու թիմի գլխավոր մարզիչ Կարռլո Անչելոտտին չի վստահում իրեն։
Գյուլերը կարծում է, որ ցույց է տվել իր պատրաստակամությունը՝ լավ հանդես գալով «Ռեալի» կազմում: Միևնույն ժամանակ նա դժվարությամբ է դիմանում իր իրավիճակին։ 2024/2025 մրցաշրջանում Արդա Գյուլերը մասնակցել է 11 պաշտոնական հանդիպման։
Դրանցում 19-ամյա կիսապաշտպանը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։