«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն կիսվել է ապագայի իր ծրագրերով։
22-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է հաջորդ տարվա կեսերին, սակայն նախատեսում է եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։
«Ես երջանիկ եմ այստեղ, ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար։ Այո, ես ուզում եմ երկար մնալ այստեղ։ Ես ցանկանում եմ պատմություն կերտել այս ակումբում»,- Դիալոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդը» նրան գնել է 2021 թվականի հունվարին «Ատալանտայից»՝ վճարելով 21,3 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում խաղացողը մանկունիանցիների կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։