Տեղեկություններ են հայտնվել «Բայերի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի ապագայի մասին։ Ինչպես հայտնում է EL Nacional-ը, 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որից հեռացել է 2016 թվականին:
Նշենք, որ Գրիմալդոն կատալոնական ակումբի սան է։ Պաշտպանը «Բայերում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա մասնակցել է 67 խաղի՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 14 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Հարկ է նշել, որ Գրիմալդոն ոչ մի հանդիպում չի անցկացրել «Բարսելոնայի» հիմնական կազմում։ Իսպանացու աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt ինտերնետային պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո: