Վինիսիուս Ժունիորի գոլից հետո թիմակիցները շնորհավորեցին Անդրեյ Լունինին

Նոյեմբերի 9-ին Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Օսասունային»։

Հանդիպման գլխավոր հերոսը Վինիսիուս Ժունիորն էր՝ բրազիլացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։

Գոլային փոխանցումներից մեկի հեղինակը դարպասապահ Անդրեյ Լունինն էր։ Մրցակցի անկյունայինի խաղարկումից հետո ուկրաինացին որսաց գնդակը և փոխանցեցր Վինիսիուսին։

Վինիսիուսը սկսեց տոնել գոլը, սակայն «Ռեալի» ֆուտբոլիստները սկսեցին գրկել ոչ թե նրան, այլ Լունինին, ով գոլային փոխանցում կատարեց։

Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի կիրակի օրը՝ նոյեմբերի 24-ին, արտագնա «Լեգանեսի» հետ։