Հայաստանի ազգային հավաքականը կնախապատրաստվի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ առաջիկա հանդիպումներին ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը:
Առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար մարզչական շտաբը հրավիրվել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան – «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան – «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Սոլոմոն Իմե Ուդո – «Փյունիկ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Սարգիս Ադամյանը ևս հրավիրվել էր հավաքական, սակայն չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Ստյոպա Մկրտչյանը նոր է ապաքինվել վնասվածքից և դեռևս վերականգնման փուլում է:
Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքը կսկսի նոյեմբերի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանում կընդունի Ֆարերյան կղզիների ընտրանուն, իսկ նոյեմբերի 17-ին կյուրընկալվի Լատվիայի հավաքականին: