«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիսի ապագայի մասին։
«Սա մեր տնօրենների գործն է։ Ինձ համար դա սպորտային ասպեկտն է: Եթե նա խաղում է, ուրեմն արժանի է դրան իր ելույթներով և շատ լավ է խաղում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կոմպանին։
Ալֆոնսո Դևիսի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» ղեկավարությունը, հաշտվել է ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու հետ։
Այս մրցաշրջանում կանադացի ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման և կատարել 3 գոլային փոխանցում։