Վիկտոր Օսիմհենը անդրադարձել է իր ապագային

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», խոսել է իր ապագայի մասին։

«Ես հունվարին չեմ հեռանա, կմնամ «Գալաթասարայում» մինչև մրցաշրջանի ավարտը։ Չգիտեմ, արդյոք «Գալաթասարայը» կքննարկի «Նապոլիի» հետ ամռանը մոտ տրանսֆերը։ Մենք կխոսենք, եթե ակումբը կապ հաստատի ինձ հետ։ Ինձ այստեղ դուր է գալիս, ես երջանիկ եմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվողը կարող է մշտական հիմունքներով այլ թիմ տեղափոխվել։ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը Լոնդոնի «Չելսին» է։