Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին կիսվել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «զինագործների» հավակնությունների մասին իր կարծիքով։
«Առայժմ «Արսենալը» մարտահրավեր չի նետել Պրեմիեր Լիգայում: Թիմը լավագույնս հանդես չի գալիս, ուստի վերևում չէ։ «Զինագործների» խնդիրն այն է, որ նրանք վատ տեսք ունեն արտագնա խաղերում։ Երկար ժամանակ նրանց բախտը բերել է, բայց դա արդեն այդպես չէ։ Պետք է տեսնենք, թե ինչ կլինի «Չելսիի» հետ դերբիում»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում CBS Sports-ը։
Հիշեցնենք, որ «Չելսի» – «Արսենալ» հանդիպումը կկայանա «Սթեմֆորդ Բրիջում» նոյեմբերի 10-ին։