«Յուվենտուսից» հեռանալուց անմիջապես հետո Կրիշտիանու Ռոնալդուն թուրինյան ակումբի հետ խնդիրներ ուներ պարտքի պատճառով: Խոսքը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ուշացած վճարումների մասին է։
Արդյունքում դատարանը պարտավորեցրել է «Ծեր սինյորային» վճարել գումարի 50 տոկոսը։ Յուվենտուսը համաձայնել է, բայց բողոքարկել է: Այս մասին խոսել է ակումբի նախագահ Ջանլուկա Ֆերերոն։
«Մենք Կրիշտիանու Ռոնալդուին վճարել ենք ապրիլին։ Նրա պահանջած գումարի 50%-ը վճարել ենք։ Մենք համաձայն չենք այս որոշման հետ, որը խոսում է պատասխանատվության հավասար բաշխման մասին, ուստի բողոք ենք ներկայացրել Թուրինի դատարան»,- Ֆերերոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
։