«Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին Եվրոպա Լիգայի «Թոթենհեմի» դեմ խաղում (3։2) խաչաձև կապանների պատռվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի և այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
Իկարդին «Գալաթասարայը» գնել է ՊՍԺ-ից 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։