Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հանդիպել է Կառլո Անչելոտտիի հետ «Միլանից» կրած երկրորդ անընդմեջ տնային պարտությունից հետո (1։3)։
Ինչպես տեղեկացնում է El Debate-ը, մադրիդյան ակումբի ղեկավարներն աջակցություն են հայտնել իտալացի մարզչին։
Ըստ աղբյուրի՝ Անչելոտտին զրույցի ընթացքում վստահություն է հայտնել իրավիճակը բարելավելու իր ունակության մեջ։ Միաժամանակ նշվում է, որ վերջին անհաջող արդյունքների համար իրենց մեղավոր են համարում նաև «Ռեալի» ֆուտբոլիստները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» «Էլ-կլասիկոյում» սեփական հարկի տակ 0։4 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։ «Լոս Բլանկոսը» ներկայումս զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։