Ռուդ վան Նիստելռոյը անդրադարձել է իր գլխավորոթյամբ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին

Ռուդ վան Նիստելռոյը պատրաստում է «Մանչեսթեր Յունայթեդին» կիրակի օրը կայանալիք Պրեմիեր Լիգայի «Լեսթերի» դեմ հանդիպմանը։ Երկուշաբթի օրը թիմը կգլխավորի Ռուբեն Ամորիմը, իսկ վան Նիստելռոյը մեկնաբանել է իր աշխատանքը և ապագան։

«Սա առանձնահատուկ շրջան էր, և կարևոր էր չորս հանդիպումները հնարավորինս լավ անցնել: Դուք շատ լավ հանդես եկաք, բայց առջեւում եւս մեկ խաղ է, որտեղ կարեւոր է երեք միավոր վաստակելը։ Չգիտեմ, թե որքան էմոցիոնալ կլինի, քանի որ ես դրան շատ պրագմատիկ եմ մոտենում։

Ես շատ հպարտ եմ նրանով, ինչ կարողացա իրականացնել: Երեկ գիշերվանից շատ նորություններ չկան։ Ես և Ռուբենը երկուսս էլ կենտրոնացած ենք մեր թիմերի և մեր հանդիպումների վրա»,- լրագրողներին ասել է Վան Նիստելռոյը:

Հիշեցնենք, որ ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդ տեղում է։