Հայտնի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարում Վինիսիուսի պարտության մասին։ Բրազիլացին համարվում էր մրցանակը շահելու ֆավորիտ, սակայն Ռոդրին հաղթեց քվեարկության արդյունքներով։
«Վինիսիուսը պետք է իր գլխից հանի «Ոսկե գնդակը»: Նա պետք է նորից սկսի լավ խաղալ «Ռեալի» կազմում, քանի որ նրանց կրկին հաղթանակներ են պետք պարտություններից հետո: Վինիսիուսը դեռ երիտասարդ է։ Մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը»:
Նա կարող է մի քանի անգամ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Ռոդրիից ոչինչ չեմ կարող խլել։ Ինձ դուր է գալիս նա։ Ինձ համար նա երկրորդ թեկնածուն էր։ Կարծում եմ, որ Վինիսիուսն ավելի շատ էր արժանի «Ոսկե գնդակին», բայց ես չեմ կարող թերագնահատել Ռոդրիին:
Ես հիանում եմ նրա ձևով և ոճով»,- ասել է Ռիվալդոն Mundo Deportivo-ին տված հարցազրույցում: