Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տարիներին ակումբի սպորտային նախագիծը կառուցել հարձակվող Կիլիան Մբապպեի շուրջ։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Ըստ աղբյուրի՝ հավանականություն կա, որ գալիք ամառ մադրիդյան ակումբը կարող է վաճառել վինգեր Վինիսիուս Ժունիորին, ով Մբապպեի համար ամենահարմար դիրքում է խաղում։ Սակայն ընդգծվում է, որ այս որոշումը հեշտ չի լինի իսպանական թիմի ղեկավարության համար։
Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։