Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Բրայթոնի» ցուցադրած խաղին

Շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի «Բրայթոնի» հետ։

«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է մրցակցի մասին։

«Ես իսկապես տպավորված եմ նրանց խաղով: Նրանք լավ խաղացողների հետ պայմանագիր կնքեցին, իսկ Հուրցելերն անհավանական աշխատանք է կատարում: Նրանք հիանալի էին «Լիվերպուլի» դեմ խաղում, բայց արդյունքի չհասան:

Նրանք շատ լավ խաղացին։ «Բրայթոնը» միշտ ուժեղ է եղել ինչպես տանը, այնպես էլ դրսում Գրեհեմ Փոթերի ժամանակներից սկսած:

Հաջորդ հանդիպումը բացառություն չի լինի»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան:

Պրեմիեր Լիգայի «Բրայթոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին։