«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին մեկնաբանել է իր վնասվածքը։ 17-ամյա ֆուտբոլիստը խաղակոշիկով հարված էր ստացել դեմքին՝ վերջերս Չեմպիոնների Լիգայի «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (5։2)։
«Ամեն ինչ կտամ «Բարսելոնայի» համար,- իսպանացու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Պաու Կուբարսին կատալոնական գրանդի առաջին թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում։ Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ։