«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան ակումբի մարզման ժամանակ գլխի վնասվածք ստանալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է AS-ը։
Իսպանացի հարձակվողը վնասվածք է ստացել թիմակից պաշտպան Ստրահինյա Պավլովիչի հետ բախման արդյունքում։
Հաղորդվում է, որ ավելի հավանական է, որ Մորատան չի մասնակցի «Կալյարիի» հետ Ա Սերիայի առաջիկա հանդիպմանը։ Մորատայի ելույթն Իսպանիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի գալիք խաղերում նույնպես մնում է կասկածի տակ։
Այս մրցաշրջանում Մորատան ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։