«Արսենալը» կիրակի օրը Պրեմիեր Lիգայի խաղ կանցկացնի «Չելսիի» հետ։
«Զինագործների» մարզիչ Միկել Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպես խաղալ Քոուլ Պալմերի դեմ։
«Ինչպե՞ս փակել Քոուլ Պալմերին: Դա այն հարցն էր, որ Պրեմիեր Լիգայի բոլոր մարզիչներն իրենց տալիս էին, և Պալմերին դեռ հաջողվում էր ազդել հանդիպումների վրա: Մենք պլան կունենանք պայքարելու Պալմերի և նրա բոլոր սպառնալիքների դեմ, ինչպես նաև օգտագործելու նրա թույլ կողմերը»,- լրագրողներին ասել է Արտետան:
«Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին։