Մարսել Սաբիցերը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարսել Սաբիցերը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 15-20 մլն եվրո։

Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը ութ հանդիպում է անցկացրել, որոնցում երկու դեղին քարտ է ստացել։ Ֆուտբոլիստը դորտմունդյան թիմում հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։

Մարսել Սաբիցերի և «Բորուսիայի» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։