«Մանչեսթեր Յունայթեդը» մինչև հաջորդ ամառ որոշում չի կայացնի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ հարցում է անցկացվել մոտավորապես 500 հազար երկրպագուների շրջանում։ Արդյունքները ցույց են տվել, որ շուրջ 52%-ը կողմ է նոր մարզադաշտին, 31%-ը կողմ է «Օլդ Թրաֆորդի» վերակառուցմանը, իսկ 17%-ը վստահ չէ, թե որ տարբերակն է նախընտրում։
Եթե նոր մարզադաշտ կառուցվի, ակումբը կցանկանար լրացուցիչ հողատարածք ձեռք բերել «Օլդ Թրաֆորդի» շրջակայքում։ Ներկայումս 40 հեկտար տարածքը զբաղեցնում է մեծ երկաթուղային բեռնափոխադրումների տերմինալը։
Ակումբը ինքնուրույն կվճարի մարզադաշտի կառուցման համար, սակայն ուսումնասիրում է կառավարության ֆինանսավորման տարբերակները։