«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելոֆը կարող է կարիերան շարունակել «Միլանում»: Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։
Հաղորդվում է, որ «Միլանը» պատրաստ է առաջիկա ձմռանը բանակցությունների գնալ 30-ամյա ֆուտբոլիստի հետ։ Միլանյան ակումբը կարծում է, որ Լինդելոֆի փորձը կօգնի թիմին, նշում է աղբյուրը։
Այս մրցաշրջանում շվեդ պաշտպանը մասնակցել է յոթ հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը։ Լինդելոֆի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։