Հայտնի է, թե ինչու Կիլիան Մբապպեն չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական

Իսպանացի հայտնի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը հայտնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերին Ֆրանսիայի հավաքական չկանչելու պատճառը։

«Կիլիան Մբապպեն ասել է Դեշամին, որ պետք է վերադառնա իր լավագույն մարզավիճակին: Այդ պատճառով նա չի ընդգրկվել ցուցակում»,- գրել է լրագրողը X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն հավաքական չի հրավիրվել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի Իսրայելի (նոյեմբերի 14) և Իտալիայի (նոյեմբերի 17) հետ կայանալիք խաղերին: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ասել է, որ այս որոշումը կապված չէ ոչ ֆուտբոլային թեմաների հետ։