📷Ֆրենկի դե Յոնգը հայտացուցակում է․ Հոլանդիայի հավաքականի հայտացուցակը հայտնի է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հրավիրվել է Հոլանդիայի հավաքական՝ նոյեմբերին կայանալիք Ազգերի լիգայի խաղերին մասնակցելու համար։

Կիսապաշտպանը վերջերս է վերադարձել խաղադաշտ երկարատև վնասվածքից հետո և այժմ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ կկարողանա խաղալ ազգային հավաքականում։

Image

Նոյեմբերի 16-ին Հոլանդիան կընդունի Հունգարիային, իսկ նոյեմբերի 19-ին արտագնա խաղում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հետ։