«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում է անորոշ մնալ:
Հոլանդացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել Դե Յոնգի տրանսֆերի հնարավորությունը հաջորդ տարի, չնայած ինքը՝ կիսապաշտպանը, չի ցանկանում հեռանալ։
Ինչպես իր էջերում հայտնում է TodoFichajes պորտալը, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է առաջարկ անել Դե Յոնգի համար։ Միաժամանակ, «Կարմիր սատանաները» 27-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկեն ոչ ավելի, քան 40 միլիոն եվրո։
Ավելացնենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից՝ «Այաքսից» տեղափոխվելուց հետո։