«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոյի ծառայությամբ հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ։ 21-ամյա ֆուտբոլիստի հետ փորձում են կապ հաստատել «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և «Արսենալը»:
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, «Բարսելոնան» չի պատրաստվում բաժանվել Կասադոյից՝ չնայած խաղացողի նկատմամբ գրանդների հետաքրքրությանը:
Գործող պայմանագիրը 21-ամյա Կասադոյին կապում է «Բարսելոնայի» հետ մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները կիսապաշտպանին գնահատում են 15 մլն եվրո։
Նշենք, որ Մարկ Կասադոն Բարսելոնայի ակադեմիայի սան է։