Էնցո Մարեսկան ամփոփել է «Նոայի» դեմ հանդիպումը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Երևանի «Նոայի» նկատմամբ տարած հաղթանակը (8:0): Լոնդոնյան ակումբը տարավ մրցաշարի պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը։

«Այս խաղում ամեն ինչ այնքան էլ պարզ չէր, քանի որ բոլորը սպասում էին, որ մենք կհաղթենք, բայց մենք պետք է հարցին մոտենանք պրոֆեսիոնալ և լուրջ: Եվ գլխավորն այն է, որ ֆուտբոլիստները ցուցադրեցին իրենց լրջությունն ու պրոֆեսիոնալիզմը։

Ես իսկապես տպավորված եմ, հատկապես, որ հանդիպումից հանդիպում փորձում ենք փոխել կազմը: Լավ է աշխատում: Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք և ցանկանում ենք, որ նրանք խաղաժամանակ ստանան: Նրանցից ոմանք Կոնֆերենցիաների Լիգայում են, ոմանք՝ Պրեմիեր Լիգայում, բայց նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է խաղալ յուրաքանչյուր խաղում։

Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, և կարևորը նույն ոգով շարունակելն է։ Մինչև դադար ունենք ևս մեկ խաղ, իսկ հետո որոշ ֆուտբոլիստներ կկարողանան հանգստանալ»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։