«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է թիմի առաջատար Քոուլ Պալմերի մարզավիճակը։
Ինչպես հայտնի է, ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։ Միևնույն ժամանակ, Պալմերին վերջերս նկատել են «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղում: Ֆուտբոլիստը ներկա է եղել մարզադաշտում, թեև հայտավորված չի եղել այս մրցաշարին։
«Պալմերը ապաքինվում է: Միայն այն, որ նա կարողանում է քայլել և ճաշել, չի նշանակում, որ նա լիովին լավ մարզավիճակում է: Բայց մենք դեռ երկու օր ունենք «Արսենալի» դեմ խաղին պատրաստվելու համար։
Հուսով եմ, որ նա կկարողանա մարզվել գոնե շաբաթ օրը»,- լրագրողներին ասել է Մարեսկան:
«Չելսի» – «Արսենալ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին։