Լոնդոնի «Չելսին» տարավ Կոնֆերենցիաների լիգայի պատմության ամենախոշոր հաղթանակը՝ մրցաշարի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում 8։0 հաշվով հաղթելով Երևանի «Նոային»:
Լոնդոնյան թիմի կազմից դուբլի հեղինակ է դարձել Ժոաու Ֆելիշը և Քրիստոֆեր Նկունկուն, ևս մեկական անգամ աչքի են ընկել Թոսին Ադարաբիոյոն, Աքսել Դիսասին, Մարկ Գիյուն և Միխայլիո Մուդրիկը։
Այժմ «Նոան» վաստակած երեք միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 28-րդ տեղում, իսկ «Չելսին» 9 միավորով առաջինն է։