Արմեն Մելիքբեկյանը հայտնել է, թե ով է լինելու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտնել է, թե ով է լինելու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։

«Առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականը կգլխավորի մարզչական շտաբը՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որից հետո Հայաստանի հավաքականը նոր մարզիչ կունենա»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է իսպանացի մասնագետ Ռաուլին։