Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Ֆրանսիայի հավաքական։ Գրիզմանը ազգային հավաքականից հեռանալու մասին հայտարարեց այս տարվա սեպտեմբերի վերջին։
«Ավարտվեց, ես չեմ վերադառնա: Ես տեղեկացված որոշում եմ կայացրել, դա քմահաճույք չէր»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է Eurosport.fr-ը։
Գրիզմանը Ֆրանսիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2014 թվականի մարտին։ Այդ ժամանակից ի վեր հարձակվողն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 137 հանդիպում, որոնցում դարձել է 44 գոլի հեղինակ։