Ալֆոնսո Դեյվիսը կարող է հեռանալ «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը հաջորդ ամառ կարող է հեռանալ «Բավարիայից» ազատ գործակալի կարգավիճակով և ներկայացնել այլ ակումբ:

Մադրիդի «Ռեալը» մնում է ֆավորիտ պաշտպանին ձեռք բերելու համար պայքարում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ևս հետաքրքրված է նրա ծառայություններով:

Մինչդեռ GiveMeSport-ը բացահայտում է, որ Դեյվիսի հսկայական ֆինանսական պահանջները կարող են խոչընդոտ հանդիսանալ «Կարմիր սատանաների» համար:

24-ամյա կանադացին շաբաթական 240,000 ֆունտ և 10 միլիոն ֆունտ ստեռլինգ բոնուս է պահանջում:

2024/2025 մրցաշրջանում Ալֆոնսո Դեյվիսը «Բավարիայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում կատարել է երեք գոլային փոխանցում։