Հաջորդ ամառ տրանսֆերային շուկայում լուրջ պայքար է ծավալվելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշին ձեռք բերելու համար:
Այս մրցաշրջանում շվեդն արդեն 23 գոլ է խփել 17 խաղում։ Անցյալ շաբաթ Գյոկերեշը ջախջախեց «Մանչեսթեր Սիթիին»՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Չելսին» և «Արսենալը» միացել են Գյոկերեշի համար պայքարին։ Նախկինում շշուկները 26-ամյա Գյոկերեշին կապում էին բազմաթիվ բարձրակարգ ակումբների հետ:
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները շվեդ հարձակվողին գնահատում են 70 միլիոն եվրո։