«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբի անդամը որակազրկվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբի անդամ Դարեն Ֆլետչերը որակազրկվել է։ FA-ն Ֆլետչերին որակազրկել է երեք խաղով և տուգանել 7500 ֆունտ ստեռլինգով:

Ֆլետչերը պատժվել է Պրեմիեր Լիգայի վերջին խաղում «Բրենթֆորդի» գոլից հետո իր ոչ պատշաճ պահվածքի համար։ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները դժգոհ էին, որ մրցակիցը օգտվեց այն բանից, որ Մաթիաս դե Լիխտը մրցավարի կարգադրությամբ լքեց խաղադաշտը, որպեսզի դադարեցնեն նրա արյունահոսությունը։

Ֆլետչերն ընդունել է իր մեղքը։ նա կարծում է, որ ինքը վիրավորական բան չի արել: «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բողոքարկել, հաղորդում է BBC-ն։