«Ցրվենա Զվեզդայի» կիսապաշտպան Տիմի Էլշնիկը խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի խաղում սերբական թիմը պարտվեց 2։5 հաշվով։
«Հաճելի է խաղալ «Բարսելոնայի» դեմ: Երբ սկսում ես ֆուտբոլ խաղալ, միշտ ցանկանում ես խաղալ լավագույնների դեմ։
«Բարսելոնան» իմ սիրելի ակումբն է, սա լավ պահ է ինձ համար։ Սա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, նրանք առաջիկա հինգ-տասը տարիների ընթացքում կլինեն բարձունքներում, քանի որ ունեն երիտասարդ խաղացողներ:
Կարծում եմ՝ մենք նրանց լավ դիմադրություն ցույց տվեցինք։ Ի վերջո, մենք նրանց դեմ ավելի շատ գոլ խփեցինք, քան «Ռեալը», բայց շատ բաց թողեցինք»,- ասել է Էլշնիկը: