Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է Մադրիդի «Ռեալում» Կիլիան Մբապպեի ելույթների մասին։
«Կարծում եմ՝ թիմը հիասթափված է Մբապպեի խաղից։ Նա պետք է բարելավի իր խաղը, ավելի վատ չի կարող լինել:
Նա պետք է ապացուցի, որ լավագույններից մեկն է աշխարհում»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մբապպեն Մադրիդի «Ռեալի» շարքերը համալրել է անցած ամառ։ Ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։