«Բարսելոնայի» նախկին ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին Չեմպիոնների Լիգայում «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:2) խոսել է թիմի մասին:
«Չեմ կարծում, որ Ֆլիկը նոր դարաշրջան է սկսել «Բարսելոնայում»: Չավին սկսել էր այդ նոր դարաշրջանը: Ֆլիկը շարունակում է այն, ինչ սկսեց Չավին»,- Անրիի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավորել է «Բարսելոնան» 2024 թվականի ամռանը։