Բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնը, ով հանդես է գալիս Լոնդոնի «Թոթենհեմում», վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի «Ասթոն Վիլայի» դեմ խաղի ժամանակ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմի մարզիչ Անժե Պոստեկօղլուն ասել է, որ բրազիլացին ազդրի վնասվածք է ստացել։
Մասնագետի խոսքով՝ բրազիլացին որոշ ժամանակ կանցկացնի հիվանդանոցում։ Ֆուտբոլիստի ապաքինման ստույգ ժամկետը չի հաղորդվում։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռիչարլիսոնը հինգ հանդիպում է անցկացրել՝ դառնալով ընդամենը մեկ գոլային փոխանցման հեղինակ։