«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դիկերեսը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ընդհանուր փուլի 4-րդ տուրի խաղում լիսաբոնյան ակումբը 4։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ շվեդը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լուիս Դիասը (Լիվերպուլ), երրորդը՝ Նիկոլաս-Գերիտ Կյունը (Սելթիկ), չորրորդը՝ Կարիմ Կոնատեն (Զալցբուրգ)։