Ռաֆինյան գերարդյունավետ ցուցանիշ է գրանցել վերջին 7 հանդիպումներում

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասը ֆենոմենալ մարզավիճակում է: Չեմպիոնների Lիգայի՝ 4-րդ տուրի խաղում, որը տեղի ունեցավ չորեքշաբթի և ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 5:2 հաշվով, բրազիլացին դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Այսպիսով, Ռաֆինյան առանց արդյունավետ գործողությունների չի մնում արդեն յոթ հանդիպումներում անընդմեջ։ 27-ամյա ֆուտբոլիստն անմիջական մասնակցություն է ունեցել թիմի գոլերից 14-ում վերջին յոթ հանդիպումներում։

Յոթ անգամ ինքն է գոլ խփել և յոթ անգամ գոլային փոխանցում կատարել թիմակիցներին: Միջին հաշվով երկու կատարողական միավոր մեկ խաղում: Ընդհանուր առմամբ, Ռաֆինյան արդեն խփել է 12 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում «Բարսելոնայի» կազմում անցկացրած մրցաշրջանի 16 հանդիպումներում։ Գրեթե նույն ցուցանիշը, որը ֆուտբոլիստը գրանցել է ողջ նախորդ մրցաշրջանի ընթացքում երբ մասնակցել է 37 հանդիպման: