Մարզչի հնարավոր հեռացում՝ Պրեմիեր Լիգայի մեկ այլ թիմում

«Վեսթ Հեմը» լրջորեն մտածում է գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգիին պաշտոնանկ անելու մասին։ Շաբաթ օրը նրանք ծանր պարտություն կրեցին «Նոթինգհեմ Ֆորեստից»։

Լրագրող Ջեյկոբ Սթայնբերգի կարծիքով՝ լոնդոնցիների մարզիչը կարող է կորցնել աշխատանքը, եթե հաջորդ խաղում թիմը սեփական հարկի տակ պարտվի «Էվերթոնին»: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության տասը տուրից հետո «Վեսթ Հեմը» 11 միավորով 14-րդ տեղում է։ Խուլիեն Լոպետեգին իր պաշտոնը ստանձնել է այս տարվա հուլիսին։