«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը հունվարին կարող է տեղափոխվել «Սանթոս», հաղորդում է UOL-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացի ֆուտբոլիստը մոտ է «Ալ-Հիլալից» հեռանալուն։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարն այժմ բանակցություններ է վարում «Ալ-Հիլալի» հետ՝ հաջորդ տարվա սկզբին նրա հեռանալու մասին համաձայնագիր կնքելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին 32-ամյա հարձակվողը վնասել էր ազդրը «Էսթեղլալի» հետ հանդիպման ժամանակ (3։0)։ Նեյմարը ծնկի խաչաձև կապանների վնասվածքից ապաքինվելուց հետո անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։