Մուհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի ապագան շարունակում է մնալ անորոշ: Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան լրջորեն մտածում է Սալահի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ըստ աղբյուրի՝ Սալահի հետ գործարքը թանկ կարժենա «Բարսելոնայի» վրա, թեև ֆուտբոլիստը կարող է իսպանական գրանդ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան վաստակել մոտավորապես 15 միլիոն եվրո:

Առաջիկա ամիսներին «Բարսելոնան» պետք է որոշում կայացնի Սալահի վերաբերյալ, ով 2024/25 մրցաշրջանի ավարտին կդառնա 33 տարեկան։