«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Ինտերի» հետ հանդիպման վիճահարույց դրվագները։
Մի դեպքում ռումինացի մրցավար Իշտվան Կովաչը 11 մետրանոց նշանակեց «զինագործների» նկատմամբ, իսկ մյուս դեպքում կանոնների խախտում չտեսավ։
«Մեզ շատ կոշտ էին վերաբերվում տուգանային հրապարակում, դա ակնհայտ է։ Եթե նշանակեք 11 մետրանոց, ապա մեկ այլ դրվագում նույնպես պետք է նշանակեք, քանի որ մրցակիցը հարվածում է ֆուտբոլիստի գլխին։
Եթե այս 11 մետրանոցը նշանակվեց, ապա մեկ այլ դրվագում նույնպես պետք է նշանակվեր, ես 100%-ով վստահ եմ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ի բրիտանական հրատարակությունը։